Սեպտեմբերի 28-ին` Մյուռոնօրհնություն

Սեպտեմբերի 28-ին` Մյուռոնօրհնություն 21.08.2008

Սեպտեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա Մյուռոնի օրհնությունը:

Նախընթաց քառասուն օրերի ընթացքում տեղի կունենան Մյուռոնօրհնեքի նախապատրաստական աշխատանքները: Այդ շրջանում ամեն օր, երեկոյան ժամերգությունից հետո, (ժամը 1800-ին) կկատարվի հատուկ աղոթք:

Պատրաստության քառասնօրյա շրջանը սկսվում է օգոստոսի 19-ին, երբ ձիթայուղով լի Ս. Մյուռոնի կաթսան կդրվի Մայր Տաճարի Ավագ Սուրբ Խորանին եւ կկատարվի առաջին մասնավոր աղոթքը:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու այդ արարողությանը: